Թրամփն ասել է, որ իրականում մոտ 5 անգամ սեղմել է Մերկելի ձեռքը իրենց հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե իրականում քանի անգամ է սեղմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը, փոխանցում է Segodnia.ua-ն:
Մերկելի և Թրամփի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 17-ին Վաշինգտոնում: Ընդունելության ժամանակ, որը տեղի էր ունեցել Սպիտակ տանը, լուսանկարիչները Թրամփին և Մերկելին խնդրել էին միմյանց ձեռքը սեղմել, սակայն ԱՄՆ նախագահը չէր արձագանքել խնդրանքներին:
«Ես իրականում հիանալի հանդիպում ունեցա կանցլեր Մերկելի հետ: Ես նրա ձեռքը սեղմեցի շուրջ հինգ անգամ, իսկ հետո մենք աթոռներին նստեցինք: Ենթադրում եմ, որ թղթակիցն ասաց «սեղմեք ձեռքը», որը ես չլսեցի»,- պարզաբանել է Թրամփը:










