Apple-ն ինքնագնաց ավտոմեքենաներ փորձարկելու թույլտվություն է ստացել

23:54 • 14.04.17

Apple ընկերությունը պաշտոնական թույլտվություն է ստացել Կալիֆոռնիայում ինքնագնաց ավտոմեքենաներ փորձարկելու համար:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն`վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, առաջին նմանօրինակ մեքենաների թողարկումն ամերիկյան տեխնոլոգիական հսկայի կողմից նախատեսվում է իրականացնել 2020-ին:

Apple-ը միացել է ինքնագնաց մեքենաներ արտադրող 30 ընկերությունների ցուցակին, որոնցից են Tesla, Google, Volkswagen, Ford, NVIDIA և այլ ընկերություններ: Կալիֆոռնիա նահանգի տարածքում փորձարկումներ իրականացնելու թույլտվություն է տվել ԱՄՆ-ի Տրանսպորտային միջոցների վարչությունը:

 

 

 

 

Apple-ն ինքնագնաց ավտոմեքենաներ փորձարկելու թույլտվություն է ստացել