Maserati-ն Նյու Յորքի ավտոշոուում ներկայացրել է Nerissimo մոդելը (լուսանկարներ)

15:25 • 14.04.17

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Maserati մեքենաշինական ընկերությունը Նյու Յորքում մեկնարկած միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է Ghibli Nerissimo Edition նորույթը:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, Nerissimo-ն իտալերենից թարգմանաբար նշանակում է «չափազանց սև»:

Հայտնի է, որ Ghibli, Ghibli S և Ghibli S Q4 մոդելների հիման վրա ստեղծված մեքենան առաջարկվելու է մի քանի տարբերակով ու արտադրվելու է սահմանափակ քանակով:

Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 404 ձիաուժ հզորությամբ, երկտուրբո V6 շարժիչով:

Ghibli Nerissimo Edition-ի գինը սկսվելու է 77.250 դոլարից, մինչդեռ Ghibli S և S Q4 մոդելների հիման վրա ստեղծված մեքենաների գինը կլինի 84.000 և 86.500 դոլար: 

 

Maserati-ն Նյու Յորքի ավտոշոուում ներկայացրել է Nerissimo մոդելը (լուսանկարներ)