Չինացիները շքեղ դասի էլեկտրական քրոսովեր են ներկայացրել (լուսանկարներ)
Չինական SAIC ընկերությունը Շանհայում կայանալիք ավտոսրահում կներկայացնի շքեղ դասի էլեկտրական քրոսովերի իր Vision-E կոնցեպտը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, համացանցում են հրապարակվել 4 տեղանի սրահով էլեկտրական քրոսովերի առաջին լուսանկարները: Արտաքինից առաջինն աչքի է զարնում կողային ապակիների արտասովոր ձևը, կողային հայելիների փոխարեն տեղադրված տեսախցիկները և դռների ավանդական բռնակների բացակայությունը:
Սրահում առանձնանում է մեծ չափսերի սենսորային էկրանը, որը միևնույն ժամանակ ծառայում է ինչպես տեղեկատվական համալիրի, այնպես էլ այլհամակարգերը կառավարելու սարքավորման էկրան:
Ենթադրվում է, որ Vision-E էլեկտրական մոդելն առանց վերալիցքավորման կարող է 500 կմ տարածություն անցնել: Պաշտոնական դեբյուտը կկայանա ապրիլի 18-ին:













