Audi-ն Նյու Յորքի միջազգային ավտոսրահում ներկայացրել է Sport Edition R8 մեքենան (լուսանկարներ)
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը Նյու Յորքում մեկնարկած միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրված Audi Sport Edition R8 մոդելը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, տպավորիչ նորույթը կարտադրվի ընդամենը 200 օրինակով:
Երկու տարբերակով վաճառվելիք մոդելներից մեկի գինը կլինի 181.900, իսկ մյուսինը՝ 205.800 եվրո: Դրանց տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն չկա:
Նշենք, որ Նյու Յորքում ընթացող միջազգային ավտոշոուն կավարտվի ապրիլի 23-ին:

















