Երևանում ընթանում է էկոտուրիզմի զարգացմանը նվիրված համաժողով (տեսանյութ)
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայաստանում էկոտուրիզմի հիմնահարցերին նվիրված երկրորդ տարեկան համաժողովն է կազմակերպել։ Նպատակն է ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց և խրախուսել կայուն էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանի ամբողջ տարածքում։
Համաժողովին քննարկում են ՀՀ տնտեսական ապագայի և դրա համատեքստում զբոսաշրջության և էկոտուրիզմին վերաբերող հարցեր։ ՀԱՀ Յոկոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեց, թե իրենց նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում։
Շահագրգիռ կողմերը ցուցահանդեսի ձևաչափով ներկայացնում էին իրենց ծառայությունները։ Օրինակ՝ «Նաիրյան» ընկերության մարկետինգ կոորդինատար Արամ Վարդանյանը, Tert.am–ի հետ զրույցում նշեց, թե նման միջոցառումները հատկապես երիտասարդ կազմակերպությունների համար հնարավորություն է իր ծառայությունները ներկայացնելու։
Մանրամասները դիտեք տեսանյութում։










