«Նայի՛ր այստեղ, շան որդի». տիեզերական գործակալության ինժեներները ստրատոսֆերայից դիմել են Թրամփին (լուսանկար, տեսանյութ)

10:34 • 15.04.17

The Autonomous Space Agency Network (ASAN) տիեզերական գործակալության ինժեներները Twitter-ում հայտնել են առաջին տիեզերական բողոքի ակցիայի մասին, որի շրջանակում ստրատոսֆերա են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պաստառ։


Նշվում է, որ այս ակցիայով նրանք ցանկացել են ուշադրություն հրավիրել Երկիր մոլորակի խնդիրների մաստաբների վրա, ինչպես նաև մտահոգություն հայտնել Թրամփի վարչակազմի գործողությունների առնչությամբ, որը բնութագրվում է որպես «գիտության դեմ պատերազմ»։


Թրամփին ուղերձով աերոստատը բարձրացել է 27 կիլոմետր բարձրության վրա։ «Նայի՛ր այստեղ, շան որդի»,- գրված է պաստառի վրա։


Նրանց վրդովվեցրել են Շրջակա միջավայրի պահպանության դաշնային գործակալության (EPA) և ԱՄՆ ավիատիեզերական գործակալության (NASA) ֆինանսավորման կրճատման մասին Թրամփի պլանները։

 

 

 

Послание Трампу

«Նայի՛ր այստեղ, շան որդի». տիեզերական գործակալության ինժեներները ստրատոսֆերայից դիմել են Թրամփին (լուսանկար, տեսանյութ)