Ռուսական ընկերությունն ստեղծել է կրոնական թեմատիկայով ոսկեզօծ iPhone-ներ (լուսանկարներ)
Ռուսական Caviar Phone ընկերությունը Սուրբ Զատկին ընդառաջ ներկայացրել է iPhone 7s սմարթֆոնի բացառիկ տարբերակները, որոնք ոսկեզօծ են ու պատրաստված կրոնական թեմատիկայով:
Ինչպես նշում է Oddity Central-ը, հեռախոսների վրա փորագրված են աղոթքներից հատվածներ, կրոնական խորհրդանիշներ, սրբապատկերներ, որոնք առնչվում են քրիստոնեությանը և իսլամին:
Հետաքրքրական է, որ ներկայացված շքեղ սարքերը նախապես օրհնվել են հոգևորականների կողմից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ուղղափառ քրիստոնեական և մուսուլմանական թեմատիկայով սմարթֆոնների հավաքածուն ստացել է Credo անվանումը:
Նշվում է, որ ընդամենը 99 խմբաքանակով արտադրված հեռախոսների գինը, կախված մոդելից, 3,300, 3,545 և 3,900 դոլար է:
















