Ամերիկյան ընկերությունը «երկկենցաղ» տրանսպորտային միջոցներ է ստեղծում (տեսանյութ)

20:45 • 16.04.17

Ամերիկյան ընկերությունը ներկայացրել է Terra Wind առաջին «երկկենցաղ» տրանսպորտային միջոցները:

Ինչպես նկարագրում է INSIDER design-ը, ջրում և ցամաքում երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են լինել սովորական տեսք ունեցող ավտոբուս կամ ավտոմեքենա, որոնք իրենցից նաև նավ են ներկայացնում:

Այս տրանսպորտային միջոցներում կիրառվում է հատուկ տեսակի փրփուր, որն օգտագործում է նավերում և ջուր չի կլանում, ինչի շնորհիվ էլ մեքենան անխորտակելի է դառնում:

Առաջին մոդելներն ստեղծվել են 1999 թվականին: Ընկերությունը պատրաստում է նաև լողացող զբոսաշրջային ավտոբուսներ, ամենագնացներ և «շտապ օգնության» մեքենա:

Այս ընկերության ծառայություններից ներկայում 17 երկիր է օգտվում:

Ամերիկյան ընկերությունը «երկկենցաղ» տրանսպորտային միջոցներ է ստեղծում (տեսանյութ)