ՆԱՍԱ-ի գիտնականները Լուսնի հզոր մագնիսական վահանի հետքեր են հայտնաբերել
ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) երկրաբանները «Ապոլոն» սերիային պատկանող տիեզերանավերի միջոցով ուսումնասիրել են լուսնային ապարների հատվածներն ու ապացուցել, որ Լուսինը նույնքան հզոր մագնիսական վահան է ունեցել, ինչպես Երկիր մոլորակն իր գոյության առաջին դարաշրջաններում: Այս մասին ասվում է Earth and Planetary Science Letters ամսագրում հրապարակված հոդվածում:
«Լուսնի վրա մագնիսական դաշտի ծագումն ու այդքան երկար գոյություն ունենալը հասկանալու համար մենք միավորել ենք բոլոր քիմիական և ֆիզիկական տվյալները: Մենք ստեղծել ենք Լուսնի միջուկի մի քանի սինթետիկ տարբերակ` օգտագործելով վերջին տվյալները դրա վերաբերյալ և ստուգել` ինչպես են դրանք դրսևորում իրենց այն ժամանակ Լուսնի վրա տիրող ճնշումների և ջերմաստիճանների պայմաններում», - ուսումնասիրության մասին պատմել է ՆԱՍԱ-ի գիտնական Քեվին Ռայթերը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Լուսնի` հիմնականում նիկելից և երկաթից բաղկացած միջուկը կարող էր մասամբ ջրիկ մնալ նույնիսկ ցածր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում:










