Հրապարակվել են Xiaomi Mi Max 2 սմարթֆոնի լուսանկարները (լուսանկարներ)
Չինական Weibo սոցցանցում հրապարակվել են Xiaomi Mi Max 2 սմարթֆոնի առաջին լուսանկարները: Հայտնի է, որ սարքը պաշտոնապես կներկայացվի ապրիլի 19-ին:
Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ սմարթֆոնը հագեցած է տեսախցիկի ձախ մասում տեղադրված լուսադիոդային ֆլեշով, ինչպես նաև հետևի պանելի վերևի մասում տեղադրված մատնահետքի սենսորով:
Երկրորդ լուսանկարում երևում է սմարթֆոնի կորպուսի ներքևի մասը, որտեղ տեղակայված է ականջակալների համար նախատեսված 3,5 միլիմետրանոց անցքը, ինչպես նաև` բարձրախոսը:
Korrespondent-ը գրում է, որ սարքի ստանդարտ միկրո-USB-ն կփոխարինվի USB Type-C տեսակի պորտով:
Սարքի պրոցեսորի վերաբերյալ հայտնի է, որ նորույթը հագեցած կլինի Snapdragon 626-ով: Դրանից բացի, Mi Max-ի երկրորդ սերունդը հագեցվել է Sony IMX378-ի 5 մեգապիքսել հզորությամբ դիմային տեսախցիկով և 12 մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկով: Սմարթֆոնն ունի 6,44 դյույմանոց էկրան` 1080 պիքսել լուծաչափով:
Նշվում է, որ սարքը կաշխատի Android 7.1.1 օպերացիոն համակարգով:












