Facebook-ը 30 հազար կեղծ լրատվական էջ է ջնջել Ֆրանսիայում ընտրություններից առաջ

10:18 • 18.04.17

Facebook սոցիալական ցանցը մոտ 30 հազար կեղծ լրատվական էջ է փակել, որոնք կեղծ նորություններ էին տարածում Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ, հայտնում է Huffington Post-ը:


Սոցիալական ցանցը կիրառում է ավտոմատացված մեխանիզմներ «ֆեյք» էջերը պարզելու համար՝ գրանցելով դրանց կրկնությունը հարյուրավոր կեղծ կայքերում:


«Չնայած այս վերջին բարելավումները չեն հանգեցնի բոլոր «ֆեյք» էջերի հեռացմանը, մենք ձգտում ենք մշտապես բարձրացնել մեր արդյունավետությունը»,- հայտնել է Facebook-ի տեխնիկական մենեջեր Շաբնեմ Շայքը:


Ընկերությունը նաև մի շարք գովազդներ է տեղադրել ֆրանսիական թերթերում՝ «ֆեյք» նորությունները հայտնաբերելու խորհուրդներով:


Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան, լրացուցիչ նախազգուշական միջոցներ են կիրառում ԱՄՆ նախագահական ընտրություններում գրանցված «ֆեյք» նորություններից հետո, որոնց մի մասի հետևում, հետախուզական գործակալությունների պնդմամբ, կանգնած էր Կրեմլը:


Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին, իսկ երկրորդ փուլը՝ մայիսի 7-ին:

 

Facebook-ը 30 հազար կեղծ լրատվական էջ է ջնջել Ֆրանսիայում ընտրություններից առաջ