Սպասվելիք iPhone 8-ի էկրանը կարող է ամբողջությամբ զբաղեցնել դիմային վահանակի մակերեսը

19:53 • 18.04.17

Apple ընկերությունը երեք նոր սմարթֆոն է նախապատրաստում այս աշնանը ներկայացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, նախատեսվում է որ նոր դիզայնով iPhone-ը կգերազանցի անցյալ տարվա վաճառքի ծավալները: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ եթե նորագույն iPhone-ը ցանկալիի պես լավը լինի, այն կգրավի նաև iPhone-ի հին մոդելներ ունեցող օգտատերերին: 

Սպասվող սմարթֆոնի մասին նոր տեղեկություններից է այն, որ հեռախոսի էկրանը կգրավի դիմացի վահանակի գրեթե ամբողջ մակերեսը: Էկրանում առաջին անգամ կկիրառվի OLED տեխնոլոգիան:

Կրկնակի տեսապակիով տեսախցիկը տեղակայված կլինի ուղղահայց դիրքով` նախկին հորիզոնականի փոխարեն: Դիմացի տեսախցիկը ևս կարող է կրկնակի տեսապակիներ ստանալ:

iPhone 8-ի վերջին ներկայացված նախատիպն էկրանի թեթևակիորեն կլորավուն դիզայն ուներ:

 

 

Քաղաքականություն

Սպասվելիք iPhone 8-ի էկրանը կարող է ամբողջությամբ զբաղեցնել դիմային վահանակի մակերեսը