Կանադայի գետերից մեկն անհետացել է (լուսանկար)

11:24 • 18.04.17

Ամերիկացի և կանադացի գիտնականներն արբանյակից արված լուսանկարների և անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հայտնաբերել են, որ Հյուսիսային Ամերիկայի գետերից մեկը 2016թ. անհետացել է: Դրա վերաբերյալ համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ 2016թ. իր գոյությունը դադարեցրել է Յուկոնում գտնվող Սլիմս գետը, որը հոսում էր դեպի հյուսիս՝ Բերինգի ծովի ուղղությամբ:

Ըստ մասնագետների՝ գետի չորացման պատճառը գլոբալ տաքացումն է, մասնավորապես՝ Կանադայում խոշորագույններից մեկը համարվող ու Սլիմսը սնող Կասկավուլշ սառցաբեկորների հեռվացումը դեպի մայրցամաքի խորքը:

Այս բնական երևույթը փոխել է վերջին մի քանի հազար տարվա ընթացքում հաստատված ստորջրյա հոսքի ուղղությունը, ինչի հետևանքով սառցաբեկորից եկող ջուրը սկսել է ոչ թե դեպի հյուսիս հոսել՝ Սլիմս գետի միջոցով, այլ փոխել է ուղղությունը դեպի հարավ՝ Խաղաղ օվկիանոսի կողմը:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ գետի հանկարծակի անհետացումը չի կարող չանդրադառնալ տեղի էկոհամակարգի վրա:

 

Изменения системы речных потоков

Կանադայի գետերից մեկն անհետացել է (լուսանկար)