Facebook-ի հաջորդ մեծ նորույթը հավելյալ իրականությունն է լինելու. Մարկ Ցուկերբերգ

01:26 • 19.04.17

Ընկերության ամենամյա համաժողովի ժամանակ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցի առաջիկա հեռանկարային նորամուծությունները:


Ինչպես հայտնում է Business Insider-ը, խոսքը «ֆիզիկական և թվային իրականության միաձուլման մասին է ամբողջությամբ նոր եղանակով` հավելյալ իրականության միջոցով»: Այս սկսնակ հեղափոխական տեխնոլոգիան արդեն մշակվում է Apple, Microsoft, Snap, Magic Leap և այլ ընկերությունների կողմից:


Այսօրվանից սկսած` Facebook-ը ծրագրավորողներին հնարավորություն կընձեռի` կառուցելու իրենց սեփական հավելյալ իրականությունը ֆեյսբուքյան հավելվածի ֆոտոխցիկի համար: Գործառույթը նախնական շրջանում նման կլինի Snapchat-ի տեսախցիկին, որի օգնությամբ նկարում կարելի է օրինակ ծաղկեպսակ ավելացնել մարդու գլխին:


Քաղաքականություն

Facebook-ի հաջորդ մեծ նորույթը հավելյալ իրականությունն է լինելու. Մարկ Ցուկերբերգ