Գիտնականները ստացել են Երկրին մոտեցող երկնաքարի պատկերը (լուսանկար)
Աստղագետները կարողացել են ստանալ 2014 JO25 երկնաքարի պատկերը, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ երկնային մարմինն այսօր անցնելու է Երկրից նվազագույն հեռավորության վրա:
Հայտնի է, որ մասնագետները երկնաքարը լուսանկարել են ԱՄՆ Գոլդսթոուն աստղադիտարանի 70 մետրանոց ռադարի օգնությամբ: Ստացված պատկերի յուրաքանչյուր պիքսելում ամփոփված է 7.7 մետր:
Երկնաքարի տրամագիծը 650 մ է:
Թեև 2014 JO25-ը Երկրից կթռչի 1.8 մլն կմ հեռավորության վրա ու բախման վտանգ չի առաջացնի, այնուհանդերձ՝ նման մեծության երկնաքարի համար սա բավական մոտ հեռավորություն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2014 JO25-ը կշարժվի երկնաքարի համար ռեկորդային բարձր արագությամբ` մոտ 33 մետր/վայրկյան, կամ 118 կիլոմետր/ժամ: Երկրին մոտենալու պահին այն լավ տեսանելի կլինի Երկրի բնակիչների համար նույնիսկ փոքր աստղադիտակներով, քանի որ այն փայլուն մակերևույթ ունի:











