Աշխարհում ստեղծել են առաջին թափանցիկ սուրճը

02:05 • 19.04.17

Սլովակիայում գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին անգույն սուրճը, որը հետքեր չի թողնում շորերի կամ ատամների վրա, հայտնում է Euromag-ը:

 

Չնայած անգույն խմիչքին՝ կոֆեինի քանակն այնտեղ լիովին համապատասխանում է սովորական սուրճի մեջ պարունակող կոֆեինին։


Սլովակ եղբայրներ Դավիթ և Ադամ Նադիները նշում են, որ սուրճն ամենուր պահանջարկ վայելող ըմպելիք է, սակայն այն հետքեր է թողնում տարբեր տեղեր, որոնք հաճախ դժվար են մաքրվում։ Ուստի նրանք որոշել են ստեղծել թարմացնող և աշխուժացնող այս ըմպելիքի թափանցիկ, անգույն տեսակը:


Քաղաքականություն

Աշխարհում ստեղծել են առաջին թափանցիկ սուրճը