Volkswagen-ը ներկայացրել է I.D. Crozz էլեկտրական ինքնակառավարվող մեքենայի կոնցեպտը (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Volkswagen մեքենաշինական ընկերությունը Շանհայում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է ամբողջությամբ նոր էլեկտրական կոնցեպտ, որը մի լիցքավորմամբ կարող է անցնել 450 կմ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, 4 տեղանոց քրոսովերն ինքնակառավարվող է ու կոչվում է I.D. Crozz:
Աղբյուրը նկատում է, որ այն անցած մեկուկես տարվա ընթացքում Volkswagen-ի կողմից ներկայացված 3-րդ ինքնակառավարվող մոդելն է՝ կառուցված ավտոբրենդի Modular Electric Drive Matrix պլատֆորմի հիման վրա:
Էլեկտրական 2 շարժիչների ընդհանուր հզորությունը 302 ձիաուժ է: Դրանց զարգացրած առավելագույն արագությունը 180 կմ/ժ է:
Նորույթի սերիական արտադրությունը սկսվելու է 2020թ.:














