ԱՄՆ-ում 17.5 մլն դոլարով վաճառքի է հանվել շքեղ բունկեր, որը կարող է դիմանալ 20 կիլոտոննա միջուկային պայթյունին (լուսանկարներ)

12:07 • 20.04.17

Դատելով ժամանակակից աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ ու լարված իրավիճակից՝ մարդկության ապագան բավական մշուշոտ է, քանի որ կա միջուկային պատերազմի առաջացման մեծ հավանականություն:

Պատերազմների ու զինված հակամարտությունների մասին խոսակցությունները գերիշխում են միջազգային լրատվամիջոցներում, իսկ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ջերմամիջուկային պատերազմ սկսելու վտանգը «դամոկլյան սրի» պես կախված է օդում:

Դեպքերի նման զարգացման ֆոնին ԱՄՆ Ջորջիա նահանգում վաճառքի է հանվել 14 մ խորության վրա գտնվող միջուկային բունկեր, որտեղ կարելի է ապահով թաքնվել բոլոր մարդածին աղետներից:

Ինչպես նշում է Bored Panda կայքը, 17.5 մլն դոլար արժողությամբ բունկերը, որն ունի 0.9 մ հաստությամբ պատեր, օդորակման բարձրակարգ համակարգ, բուժկետ, ինչպես նաև 100.000 դոլարանոց տեսահսկման համակարգ, կարող է դիմակայել 20 կիլոտոննա ուժգնությամբ միջուկային պայթյունին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ստորգետնյա թաքստոցը կառուցվել է 1969թ., իսկ 2012թ. այն ամբողջությամբ վերանորոգվել է:

Այժմ դրանում կա 4 առանձին բնակելի տարածք, որոնցից յուրաքանչյուրն ունի 2-ական ննջասենյակ,  խոհանոց, ճաշասենյակ, հյուրասենյակ, լոգասենյակ և այլ հարմարություններ:

 

luxury-converted-nuclear-bunker-georgia-20

luxury-converted-nuclear-bunker-georgia-17

luxury-converted-nuclear-bunker-georgia-15

luxury-converted-nuclear-bunker-georgia-18

luxury-converted-nuclear-bunker-georgia-21

luxury-converted-nuclear-bunker-georgia-14

luxury-converted-nuclear-bunker-georgia-16

luxury-converted-nuclear-bunker-georgia-13

luxury-converted-nuclear-bunker-georgia-19

 

Քաղաքականություն

ԱՄՆ-ում 17.5 մլն դոլարով վաճառքի է հանվել շքեղ բունկեր, որը կարող է դիմանալ 20 կիլոտոննա միջուկային պայթյունին (լուսանկարներ)