Ճարտարապետները նավ-բանտի դիզայն են մշակել «Գահերի խաղի» ոճով (լուսանկարներ, տեսանյութ)

16:09 • 20.04.17

Ճարտարապետները նավի վրա տեղակայված բանտի դիզայն են մշակել, որը հիշեցնում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկնային բանտը. այնտեղ գտնվել է սերիալի գլխավոր հերոսներից մեկը` Տիրիոն Լանիսթերը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Ենթադրվում է, որ նավի վրա կարող է տեղավորվել մոտ 3.300 բանտարկյալ: Նախագծի հեղինակներն ընդգծել են, որ բանտախցերը կտրամադրվեն հարկերից խուսափելու համար ազատազրկվածներին:

Ճարտարապետների մտադրության համաձայն` յուրաքանչյուր խուց կունենա 9 քառակուսի մետր մակերես, ընդ որում` բանտի կառուցման ընթացքում հիմնական շինանյութ կլինի թուղթը:

Աղբյուրի հաղորդմամբ` դիզայներները մտադիր են նավն անվանել Panama Papers Jail. այն ծագում է սկանդալից, որը ստացել է Panama Papers անվանումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։

Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

«Գահերի խաղը» հեռուստասերիալի երկնային բանտը

 

 

Դիզայներների էսքիզները

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Ճարտարապետները նավ-բանտի դիզայն են մշակել «Գահերի խաղի» ոճով (լուսանկարներ, տեսանյութ)