Շանհայում ներկայացվել է MG-ի էլեկտրական կուպեն (լուսանկարներ)

16:21 • 20.04.17

Չինական SAIC ընկերությանը պատկանող MG ապրանքանիշը Շանհայի միջազգային ավտոսրահում  ներկայացրել է E-Motion էլեկտրական կուպեի կոնցեպտը, որի հիման վրա մինչ 2020թ. սերիական մոդել կթողարկվի:

Ինչպես նշում է motor.ru-ն, երկդռնանի նորույթը 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4 վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում: Հայտնի է, որ այն մի լիցքավորմամբ կարող է անցնել 500 կմ տարածություն:

Վեր բարձրացող դռներից զատ մեքենայի առանձնահատկություններից մեկը կայանում է ամբողջությամբ ապակյա տանիքի մեջ:

Ենթադրվում է, որ կոնցեպտի սերիական մոդելի գինը կարող է լինել նվազագույնը 40.000 դոլար:

 

 

 

 

Քաղաքականություն

Շանհայում ներկայացվել է MG-ի էլեկտրական կուպեն (լուսանկարներ)