ԱՄՆ-ում մեկնարկում է Samsung-ի նորագույն Galaxy S8 սմարթֆոնի վաճառքը

23:52 • 20.04.17

Նախորդ սմարթֆոնի հետ կապված անհաջողությունից և 3 մլն Galaxy Note 7-ի ետկանչից հետո Samsung-ն այս շաբաթ ամերիկյան շուկա է վերադանում իր նորագույն Galaxy S8 առաջատար սմարթֆոնով:

Ինչպես հայտնում է Wall Street journal-ը, Հարավային Կորեայում ընկերության` հինգշաբթի հասանելի դարձած նոր արտադրանքը ձեռք բերած առաջին օգտատերերն արդեն բողոքներ են հայտնել` դժգոհելով, որ սմարթֆոնի էկրանը կարմիր երանգ ունի:

Samsung-ից տեղեկացրել են, որ կարմիր գույնի շրջանակով էկրանը խափաման արդյունք չէ, և դա կարելի է ուղղել սարքի կարգավորումների միջոցով:

 

 

 

 

ԱՄՆ-ում մեկնարկում է Samsung-ի նորագույն Galaxy S8 սմարթֆոնի վաճառքը