Մոնակոյում ցուցադրվել են թռչող ավտոմեքենաների նախատիպեր (տեսանյութ)
Մոնակոյում անցկացվող Top Marques ցուցադրության ժամանակ ներկայացվել է թռչող ավտոմեքենաների երկու նախատիպ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով միջոցառման կայքին:
Աղբյուրի հաղորդմամբ` նորույթները ներկայացրել են հոլանդական Pal V ընկերությունն ու Սլովակիայից AeroMobil ստարտափը:
Pal V Liberty մոդելը հագեցած է ծալովի ռոտորով և կարող է վաճառքի հանվել 2018 թվականի վերջին: Նշվում է, որ ընկերությունն արդեն սկսել է նախապատվերներ ընդունել, սակայն ավտոմեքենայի տեխնիկական բնութագրերը չեն բացահայտվում: Հայտնի է, որ նորույթի գինը տատանվում է 299-ից մինչև 599 հազար եվրո` կախված կոմպլեկտացիայից:
Ստեղծողների համաձայն` AeroMobil երկտեղանոց ավտոմեքենայի նախատիպը կարող է զարգացնել 160 կիլոմետր/ժամ արագություն երկրի վրա և 200 կիլոմետր/ժամ արագություն` օդում:










