AeroMobil թռչող ավտոմեքենան հասանելի կդառնա 2020 թվականին

23:07 • 21.04.17

Սլովակյան AeroMobil ընկերության թռչող ավտոմեքենան, որը ներկայացվել է Մոնակոյում անցկացված Top Marques ցուցահանդեսի ժամանակ, իր առաջին գնորդներին կհասնի 2020 թվականին:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, մեքենայի ստեղծման շուրջ աշխատանքներ են տարվում 25 տարի շարունակ: Թարմացված նախատիպը ներկայանում է 6 մետր երկարությամբ և 2.2 մետր լայնությամբ` ծալված թևերի դեպքում:

Մեքենայի սրահը նախատեսված է երկու անձի համար, առավելագույն թռիչքային քաշը կազմում է 950 կգ: Օդում շարժման արագությունը կազմում է 260 կմ/ժամ: 90 լիտր տարողությամբ բաքի պարագայում թռիչքի հեռավորությունը հավասար է 750 կմ-ի:  

Ճանապարհին այն 160 կմ/ժամ արագություն է զարգացնում: Թռիչքն իրականանում է 130 կմ/ժամ արագության պարագայում:  

Թռչող մեքենայի սերիական մոդելի արժեքը, որն արդեն առաջին պատվիրատուներն ունի, կազմում է 1.2-1.5 մլն եվրո:

 

 

AeroMobil թռչող ավտոմեքենան հասանելի կդառնա 2020 թվականին