Անտարկտիդայում գետեր ու ջրվեժներ են առաջացել ձնհալքի հետևանքով
Գիտնականները բացահայտել են, որ Անտարկտիդայի սառցադաշտերի ձնհալից առաջացած ջրերից գետեր, լճեր ու ջրվեժներ են առաջացել տասնամյակներ առաջ:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, նախկինում գիտական հայտնագործությունների արդյունքում կարծիք էր տարածվել, որ հեղուկ վիճակում ջուրը շատ քիչ է տարածաշրջանում:
Համենայն դեպս, նոր հետազոտությունները և արբանյակային լուսանկարները ցույց են տվել «հալոցքից առաջացած դրենաժային ջրերը», որոնք ձգվում են Հարավային Բևեռից 600 կմ հեռավորությամբ` ծովի մակարդակից 1300 մետր բարձրությամբ:
Հետազոտողները դժվարանում են հստակեցնել` արդյոք հալոցքային ջրերի հոսքը մեծացել է վերջին 70 տարում, թե ոչ, քանի որ բավականաչափ ուսումնասիրություններ չեն արվել այս ոլորտում:










