Փորձագետները պարզել են ավտոմեքենաների ամենատարածված գույները
Ներկածածկույթի գործում մասնագիտացող BASF Coatings ընկերության փորձագետները նշել են Եվրոպայում և Ռուսաստանում ամենատարածված գույներն ավտոմեքենաների համար:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, 2016 թվականի արդյունքներով` ավելի ու ավելի շատ գնորդներ են նախապատվությունը տվել սպիտակին` մոտ 29 տոկոսը:
Անցյալ տարի ավտոմեքենաների 78 տոկոսը ներկվել են դասական գույներով` սպիտակ, սև, մոխրագույն կամ արծաթագույնի երանգներ: Միևնույն ժամանակ մոխրագույնի պահանջարկը կրճատվել է` կազմելով 12 տոկոս` 2015թ.-ի 16 տոկոսի համեմատ:
Ինչպես նշվում է, առավել պահանջված են դարձել բեժ, կանաչ, նարնջագույն, ոսկեգույն, մանուշակագույն և դեղին երանգները:
Քրոսովերների, ինչպես նաև սպորտային մոդելների համար համար ամենից շատ տարածված գույնը մոխրագույնն է եղել։ Լյուքս դասի մեքենաներն ամենից հաճախ ձեռք են բերվում սև գույնով:










