Երկիր մոլորակը լուսանկարվել է Սատուրնի օղակների արանքից (լուսանկար)

15:14 • 21.04.17

Ամերիկյան Cassini սարքը լուսանկարել է Երկիր մոլորակը Սատուրնի օղակների արանքից: Ուշագրավ լուսանկարը հրապարակվել է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ` լուսանկարներն արվել են ապրիլի 12-ին, երբ ապարատը գտնվել է Երկրից 1,4 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա: Լուսանկարի մեծացման դեպքում տեսանելի է դառնում նաև Լուսինը:

Նշվում է, որ լուսանկարում երևում են նաև Սատուրնի որոշ օղակներ, այդ թվում` A և F օղակները:

 

 

 

Երկիր մոլորակը լուսանկարվել է Սատուրնի օղակների արանքից (լուսանկար)