Տղամարդը նորարարական հովերբորդով թռել է Ատլանտյան օվկիանոսի վրայով (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում ֆրանսիացի գյուտարար Ֆրենքի Զապատան իր իսկ ստեղծած նորարարական հովերբորդով թռչում է Ատլանտյան օվկիանոսի վրայով: Հայտնի է, որ 37-ամյա տղամարդը հովերբորդով անցել է ավելի քան 2.252 մետր տարածություն:
Ուշագրավ նորույթը ստացել է Flyboard Air անվանումը: Այն թույլ է տալիս վարողին մինչև 3.048 մետր բարձրանալ: Սարքն առավելագույնը 150 կմ/ժ արագություն է զարգացնում:
«Այս նորարարական սարքը թույլ տվեց իրագործել ամենախենթ երազանքներիցս մեկը»,-կիսվել է տպավորություններով Զապատան, որի ստեղծած հովերբորդներն աշխարհում լավագույնների շարքին են դասվում:
Այնուհանդերձ՝ դրանց մեջ ամենակատարելագործվածը Flyboard Air-ն է, որը դեռևս վաճառքում չէ: Ենթադրվում է, որ դրա գինը կգերազանցի 10.000 դոլարը:















