Mercedes-ը ներկայացրել է նոր S-Class սեդանը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր S-Class սեդանը, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել է Շանհայի միջազգային ավտոշոուի շրջանակում:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, 2013թ. ի վեր սա S-Class-ի ամենանշանակալի թարմացումն է, որը հասանելի է կաթնագույն, կապույտ, մոխրագույն, շագանակագույն երանգներով:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան ներկայացվել է մի քանի տարբերակով ՝ S450, S560, S63 և S65:
Ինչ վերաբերում է մեքենայի տեխնիկական բնութագրին, ապա S450 մոդելը համալրված է 3 լ աշխատանքային ծավալով, 362 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով, իսկ S560-ը՝ 4 լ աշխատանքային ծավալով, 463 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով:
Մոդելների գների մասին տեղեկություն չկա: Դրանք վաճառքում կհայտնվեն 2017թ. վերջին:



















