Tesla ընկերությունը 53 000 մեքենա է ետ կանչում
Ամերիկյան Tesla ընկերությունը հայտարարել է Model S և Model X մակնիշի 53 000 ավտոմեքենա ետ կանչելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալութունը, նման որոշման համար պատճառ է հանդիսացել ձեռքի արգելակի հետ կապված խնդիրը, որն առկա է տվյալ մոդելներում:
Tesla-ն ներկայում երկու մոդելի մեքենա է արտադրում` Model S սեդանը և Model X քրոսովերը: Ընկերության եկամուտը 2016-ի ավարտին կազմել է 7 մլրդ դոլար, իսկ 2015-ին` 4 մլրդ դոլար:
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին:










