Վենեսուելայում կալանք է սահմանվել General Motors-ի գործարանի վրա
Ամերիկյան General Motors մեքենաշինական ընկերությունը հայտնել է Վենեսուելայում իր ձեռնարկության նկատմամբ սահմանված կալանքի և գույքի առգրավման մասին:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, GM-ն իր տարածած հաղորդագրության մեջ խոստանում է ձեռնարկել բոլոր հնարավոր իրավաբանական գործողությունները` իր իրավունքներն այդ երկրում պատպանելու համար:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի իշխանություններն անսպասելիորեն գրավել են ամերիկյան ընկերության General Motors Venezolana դուստր ձեռնարկության գործարանը` դադարեցնելով աշխատանքները: Բացի այդ, գործարանից օրենքի հակառակ տարել են գույքը, այդ թվում և մեքենաներ:
Վենեսուելայի Վալենսիա քաղաքում գտնվող գործարանում 2678 մարդ է աշխատում: Գործարանը, սակայն, դադարել է մեքենաներ հավաքելուց 2015-ին և միայն պահեստամասեր է արտադրում:










