Գերմանիայում փորձարկվել է ուղղահայաց վեր բարձրացող թռչող մեքենա (տեսանյութ)

11:21 • 22.04.17

Գերմանական Մյունխեն քաղաքում բարեհաջող փորձարկվել է Lilium Jet կոչվող թռչող էլեկտրական մեքենան, որը կառուցել է Lilium Aviation ընկերությունը:

Ինչպես հայտնում է The Verge-ը, մեքենայի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերելքի համար դրան թռիչքուղի հարկավոր չէ: Lilium Jet-ն օդ է բարձրանում ուղղահայաց դիրքով, ինչը հեշտացնում է թռչող սարքի օգտագործումը:

Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն առավելագույնը զարգացնում է մինչև 300կմ/ժ արագություն: Բացի այդ, այն բավականին էներգախնայող է:

Նշվում է, որ ներկայիս մոդելը նախատեսված է 2 մարդու համար, սակայն ապագայում նստատեղերի թիվը կարող է հասցվել 5-ի:

Ենթադրվում է, որ թռչող էլեկտրական մեքենան ապագայում կկիրառվի որպես տաքսի:

 

Գերմանիայում փորձարկվել է ուղղահայաց վեր բարձրացող թռչող մեքենա (տեսանյութ)