Բրիտանացի թյուներները ներկայացրել են Mazda MX-5-ի առավել հզոր տարբերակը
Բրիտանական BBR թյունինգային ընկերությունը Mazda MX-5 մոդելի սեփականատերերին առաջարկում է շարժիչի հզորությունն ավելացնել տուրբինների տեղադրման շնորհիվ:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Stage 1 փոփոխությունների փաթեթի շնորհիվ 2 լիտր ծավալային շարժիչի հզորությունը կարելի է 160-ից հասցնել 250 ձիաուժի: Փոփոխությունների փաթեթի արժեքը կազմում է 7200 եվրո: Գնի մեջ մտնում է նաև 12 ամսյա երաշխիքն ու այդ ընթացքում բոլոր տարվող աշխատանքները:
Ներկայում մեքենայի 4 մխոցային Skyactiv-G ատմոսֆերային շարժիչը 160 ձիաուժ հզորություն է զարգացնում, իսկ 100 կմ/ժամը հաղթահարում է 7.3 վայրկյանում:
Հզորացված տարբերակը 100 կմ/ժամ արագությունը կարող է հավաքել 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կկազմի 250 կմ/ժամ:












