Թրամփը կզանգահարի ՄՏԿ՝ շնորհավորելու տիեզերքում ամենաշատ ժամանակ անցկացրած ամերիկուհուն
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) գտնվելու ժամանակ ռեկորդ է սահմանել, հայտնում է The Verge-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինը ՄՏԿ-ում անցկացրել է ավելի քան 534 օր, ինչը նշանակում է, որ նա տիեզերքում ամենաշատ ժամանակ անցկացրած ամերիկացին է:
Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այսօր զանգահարել ՄՏԿ ու անձամբ շնորհավորել Ուիթսոնին:
Ենթադրվում է, որ հեռախոսազրույցը տևելու է 20 րոպե: Բոլոր ցանկացողները կկարողանան այն լսել ՆԱՍԱ-ի հավելվածների միջոցով:










