Google-ի համահիմնադիրը ներկայացրել է «թռչող ավտոմեքենան» (տեսանյութ)
Ամերիկյան Kitty Hawk ստարտափը, որը ֆինանսավորում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ներկայացրել է Flyer կոչվող «թռչող ավտոմեքենայի» առաջին նախատիպը: Փոխադրամիջոցը ցուցադրող տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube-ի ալիքում:
Lenta.ru-ն գրում է, որ 100 կիլոգրամ քաշ ունեցող փոխադրամիջոցը նախատեսված է մեկ ուղևորի համար: Այն կարող է զարգացնել մինչև 40 կիլոմետր ժամ արագություն: Սարքի ստեղծողների խոսքով`Flyer-ի կառավարման համար պետք չէ որևէ արտոնագիր, քանի որ այն գերթեթև օդային փոխադրամիջոց է:
Նշվում է, որ նորույթի վաճառքը կմեկնարկի 2017 թվականի վերջին, սակայն հեղինակները դեռևս չեն որոշել դրա վերջնական գինը:










