Հայտնի է դարձել Tesla-ի գլխավոր մրցակցի պրեմիերայի ամսաթիվը

22:50 • 25.04.17

Ամերիկյան Fisker Inc. ընկերության ղեկավար Հենրիկ Ֆիսքերը հայտարարել է իրենց արտադրանքի առաջին մոդելի պրեմիերայի ամսաթիվը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` վկայակոչելով գործարարի թվիթերյան էջը, Emotion էլեկտրամեքենան, որն ամենայն հավանականությամբ մրցակցելու է Tesla Model S մոդելի հետ, կներկայացվի այս տարվա օգոստոսի 17-ին:

Ենթադրվում է, որ ավանդական լիթիում-իոնային մարտկոցների փոխարեն նորույթը կհամալրվի գրաֆենային կոնդենսատորներով, որոնք համատեղ մշակել են Ֆիսքերի ընկերությունը և Nanotech Energy-ն:

Իր հաղորդագրության մեջ Ֆիսքերը հաստատել է, որ նորագույն մեքենան առանց վերալիցքավորման կկարողանա ավելի քան 640 կմ տարածություն անցնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 260 կմ/ժամ:

 

 

Հայտնի է դարձել Tesla-ի գլխավոր մրցակցի պրեմիերայի ամսաթիվը