Վանում 2.800 տարվա ցորենի սերմեր են հայտնաբերվել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում հնագետները 2.800 տարվա ցորենի սերմ են գտել, այս մասին հայտնում է arkeofili.com կայքը:
Սերմերը հայտնաբերվել են Վան քաղաքից 25 կմ հեռավորության վրա՝ ուրարտական Սարդուրի Երկրորդ արքայի ենթադրյալ ամրոցի պարիսպների մոտակայքում:
Թուրք ակադեմիկոս, դոցենտ Ռաֆեթ Չավուշօղլուի գլխավորած հնագետների խումբը որոշել է կրկին կյանք տալ սերմերին ու, վերամշակելով դրանք, տնկել նույն վայրում:










