Գիտնականները բացահայտել են Անտարկտիդայի «Արյունոտ» ջրվեժի առաջացման պատճառը

21:40 • 26.04.17

Անտարկտիդայի «Արյունոտ» ջրվեժի ջուրը սեղմված է սառցադաշտի խորություններում և ավելի քան մեկ մլն տարվա պատմություն ունի: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքներում:

«Թեյլոր» սառցադաշտը լայնորեն հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ ժամանակ առ ժամանակ դրանից սկսում է ժանգագույն ջուր հոսել, որի պատճառը երկաթի մեծ քանակությունն է: Այդ իսկ պատճառով ջրվեժն ստացել է «Արյունոտ» անվանումը: 

Ռադարի օգնությամբ գիտնականներին հաջողվել է պարզել այդ ջրի աղբյուրի տեղը: Պարզվել է, որ այդ ջուրը կարող է հեղուկ վիճակում մնալ չափազանց սառը ջերմաստիճանի պայմաններում, ինչը նախկինում անհնարին էր համարվում:  

Ջրի գույնը պայմանավորված է երկաթի օքսիդի պարունակությամբ, որոնք ջրի յուրահատուկ շրջանառության հետևանք են:

 

 

 

Գիտնականները բացահայտել են Անտարկտիդայի «Արյունոտ» ջրվեժի առաջացման պատճառը