Պանրի օգտագործումը կարող է նպաստել կյանքի երկարացմանը. հետազոտություն

21:18 • 26.04.17

Պանրի որոշ տեսակներ հայտնի են իրենց բացառիկ համով և տարբեր կերակրատեսակներում պարտադիր կիրառությամբ: Բացի համեղ լինելուց, այն նաև օգտակար հատկություններ ունի:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը` վկայակոչելով գիտնականների հետազոտության արդյունքները, պանրի հնեցված տեսակները, ինչպիսիք են չեդդերը, բրի պանիրն ու պարմեզանը, կարող են նպաստել երկարակեցությանն ու կանխել լյարդի քաղցկեղի առաջացումը:

Տեխասի A&M տեխնիկական համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ պանրի այս տեսակները պարունակում են սպերմիդին նյութը, որը թույլ չի տալիս լյարդի վնասված բջիջներին բազմանալ:

Ինչպես նշում են գիտնականները, պանրի օգտագործումը կարող է օգնել կյանքի տևողությունը մինչև 100 տարվա հասցնելուն։

 

 

Պանրի օգտագործումը կարող է նպաստել կյանքի երկարացմանը. հետազոտություն