Չինացիները կեղծել են Mercedes G-Wagen մեքենան (լուսանկար)
Չինացիներն աշխարհին հայտնի են ճանաչված ապրանքներն անորակ ձևով կեղծելու սովորությամբ: Չինական առցանց վաճառքի կայքերը լեփ-լեցուն են արևմտյան արտադրանքների անորակ կրկնօրինակներով ու շատ հաճախ միայն ծիծաղ են առաջացնում գնորդների մոտ:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, չինացիներն այժմ կեղծել են նաև աշխարհում ամենահայտնի մեքենաներից մեկը՝ գերմանական արտադրության Mercedes-Benz G-Wagen-ը, որի չինական տարբերակը ստացել է BJ80 PHEV անվանումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան ստեղծել է Պեկինում գործող Beijing Automotive Industry Holding Co. (or BAIC) ընկերությունը, որի արտադրանքը, ի տարբերություն օրիգինալ մոդելի, կլինի շատ ավելի մատչելի: Հայտնի է, որ իսկական G-Class-ի գինը սկսվում է 115.000 դոլարից:
Հավելենք, որ չինական կրկնօրինակի լուսանկարն իր Instagram-ի էջում տեղադրել էր Mercedes-Benz ընկերության խոսնակ Թոբի Մյուլերը:

Օրիգինալ մոդելը












