Instagram հավելվածն անհասանելի է դարձել ողջ աշխարհով մեկ

23:50 • 26.04.17

Instagram ֆոտոծառայությունը անհասանելի է դարձել օգտատերերի համար ողջ աշխարհում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հավելվածից չեն կարողանում օգտվել ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի բնակիչները: Instagram մուտք գործելու փորձի ժամանակ հայտնվում է «Չի հաջողվել միանալ» գրությունը:

Խափանումները նկատվում են հավելվածի ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային տարբերակը միացնելիս:

Instagram-ի ղեկավարությունը պաշտոնական թվիթրեյան էջում դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

 

 

 

Instagram հավելվածն անհասանելի է դարձել ողջ աշխարհով մեկ