Ապագա iPhone 8-ը ցուցադրվել է տեսանյութով
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է ապագա iPhone 8-ի դիզայն ու կոնցեպտուալ տեսքը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, տեսանյութը պատրաստելիս հաշվի են առնվել ապագա սմարթֆոնի մասին վերջին հայտնի դարձած տվյալները, ինչպես նաև համացանցում վերջերս հայտնված էսքիզների բոլոր մանրամասները:
Մասնավորապես, տեսանյութում ցուցադրված գաջեթը ծայրից ծայր ձգվող էկրան ունի, ինչպես նաև «անտեսանելի» դիմային տեսախցիկ և ապակյա կորպուս:
Հոլովակում ցուցադրվում է, որ այն կարող ա համալրվել երկար սպասված OLED էկրանով, որը պետք է դառնա նոր սերնդի iPhone-ի հիմնական առանձնահատկություններից մեկը:










