Հայտնի է դարձել, թե որտեղ է գտնվում աշխարհի «ամենաճշտապահ» օդանավակայանը

02:44 • 27.04.17

AOG կոչվող ընկերությունը, որը մասնագիտացած է ավիաուղիների և օդանավակայանների մեջ, պարզել է աշխարհի «ամենաճշտապահ» օդանավակայանը, հայտնում է Euromag-ը:


Հաշվի առնելով մեկ տարվա կտրվածքով աշխարհի ամենատարբեր օդակայաններից վերցրած վիճակագրական տվյալները՝ ընկերությունն եկել է այն եզրահանգման, որ «ամենաճշտապահը» Փարիզ- Բովեն է, որի ճշտապահությունը 95,94% է կազմում:

AOG-ն այդ կապակցությամբ 5 աստղ է շնորհել Փարիզ-Բովեին, իսկ Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայանը, որ շատ ավելի հայտնի է Փարիզում, անգամ չի ընդգրկվել ռեյտինգային ցուցակում:


Փոխարենը, եվրոպական մյուս օդակայաններից բարձր հորիզոնականներ են զբաղեցրել Դորտմունդի, Նյուքասլի և Բիրմինգեմի միջազգային օդանավակայանները:

Հայտնի է դարձել, թե որտեղ է գտնվում աշխարհի «ամենաճշտապահ» օդանավակայանը