ՆԱՍԱ-ն ցուցադրել է Սատուրնի մակերևույթի հսկայական փոթորիկները (լուսանկարներ)

15:32 • 27.04.17

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) «Կասինի» զոնդը բարեհաջող իրականացրել է առաջին թռիչքը Սատուրնի օղակների և մոլորակի արանքով` ստանալով մոլորակի մթնոլորտի վերին շերտի հսկայական փոթորիկների մանրամասն լուսանկարներ և տեսագրություններ: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի կայքը:

«Ոչ մի ուրիշ զոնդ այդքան չի մոտեցել Սատուրնին: Մենք կարող էինք միայն ենթադրել` ինչ կսպասվի օղակների և մոլորակի արանքում` հիմնվելով տեսության և կանխագուշակումների վրա, որոնք ստացել ենք Սատուրնի օղակների արանքով թռչելու ժամանակ: Ուրախ եմ հայտնել բոլորին, որ «Կասինին» բարեհաջող թռել է այդ «անցքի» միջով և մնացել հիասքանչ վիճակում», - ասել է ՆԱՍԱ-ի «Կասինի» առաքելության ղեկավար Էռլ Մեյզը:

Գործակալության գիտնականների համաձայն` զոնդը փաստացիորեն դիպել է Սատուրնի ամպերի վերին շերտին` դրանց մոտով թռչելով ընդամենը 3 հազար կիլոմետր հեռավորության վրա, և վերադարձի ճանապարհին մոտեցել դրա օղակների ներսի սահմանին` դրանց մոտենալով 300 կիլոմետրով:

Հայտնի է, որ Սատուրնի օղակները մթնոլորտից բաժանում է 1,5 հազար կիլոմետր տարածություն, ինչը նշանակում է, որ «Կասինին» թռիչքի ժամանակ փաստացիորեն մտել է Սատուրնի մթնոլորտ:

Նշվում է, որ զոնդի միջոցով ստացված լուսանկարների օգնությամբ հնարավոր կլինի հասկանալ` ինչ է տեղի ունենում մոլորակի մթնոլորտում ու ինչպես են առաջացել դրա օղակները:

 

 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Սատուրնի մակերևույթի հսկայական փոթորիկները (լուսանկարներ)