Մինչև մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքում առաջին 100 գրանցվողի 1 տարվա վճարը կկազմի 7000 դրամ. ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. մայիսի 31-ը .հայ տիրույթում դոմենային անվանում գրանցելու դեպքում 1 տարվա վճարը կկազմի ընդամենը 7000 դրամ: Առաջարկը գործում է առաջին 100 գրանցվողի համար:
Վերջերս ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերագործարկեց իր պաշտոնական նորացված կայքը՝ հասանելի դառնալով նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ հասցեով: Դա կարևոր քայլ էր համացանցում հայատառ հաղորդակցումը խրախուսելու ուղղությամբ: Այդ նպատակի իրագործմանն է նպաստելու նաև .հայ տիրույթում դոմենային անվանումների գրանցման (հանգուցային անվանումների հաշվեգրման) հնարավորությունը:
Լինելով նորարարական ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ամենապահանջված ծառայությունները մեկ վայրում առաջարկելու սկզբունքով:










