Իտալիայում վաճառքի է հանվել 24 տարում 10 կմ վազք կատարած Porsche 911-ը (լուսանկարներ)
RM Sothebyʼs աճուրդի տան վաճառվող ապրանքների ցանկում Porsche 911 մակնիշի հազվագյուտ մեքենա է հայտնվել:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, այն Carrera RSR 3.8 տարբերակն է, որը թողարկվել է ընդամենը 51 օրինակով: 1993 թվականի արտադրության ավտոմեքենան կանգնած է եղել գրեթե ողջ ժամանակ: Մեքենայի վազքը կազմում է ընդամնեը 10 կմ:
Carrera RSR 3.8 մոդելը թողարկվել է որպես մրցարշավային սպորտային մեքենա, որոնցից շատերը «սպորտային» ինտերիեր են ստացել: Աճուրդի հանված մեքենան, սակայն, մեկն է երկու մեքենայից, որոնք կառուցվել են լիարժեք ինտերիերով և կարմիր սրահով:
Հազվագյուտ Porsche-ն աճուրդի կհանվի Իտալիայում մայիսի վերջին: Արժեքն, ինչպես սպասվում է, կկազմի մեկից մինչև մի քանի միլիոն եվրո:













