Apple-ն սկսել է փորձարկել իր ստեղծած ավտոպիլոտ համակարգը
Apple ընկերությունն սկսել է փորձարկել սեփական ավտոպիլոտ համակարգը: Ինչպես նշում է Motor.ru-ն, նորագույն համակարգով համալրվել է Lexus RX 450h քրոսովերը:
Կալիֆոռնիայում ինքնագնաց համակարգով ավտոմեքենայի փորձարկման թույլտվությունն ամերիկյան տեխնոլոգիական հսկան ստացել է երկու շաբաթ առաջ: Փորձնական նախատիպը համալրվել է լազերային ռադարային Velodyne համակարգով, տեսախցիկներով ու սենսորների լայն ընտրանիով:
Առաջին անգամ Apple-ի կողմից ինքնագնաց մեքենա մշակելու մասին լուրը լրատվամիջոցներում հայտնվել է մեկ տարի առաջ:
2016-ին Apple-ը հրաժարվել էր իր սեփական մեքենան արտադրելու մտքից` որոշելով դրա փոխարեն զբաղվել ավտոպիլոտ համակարգի մշակմամբ, որը հնարավոր կլինի վաճառել ավտոարտադրողներին:










