iPhone 8-ի մարտկոցն ավելի արագ կլիցքավորվի. Apple Insider

17:04 • 28.04.17

Ամերիկյան Apple ընկերության նոր iPhone-ը, ենթադրաբար, կստանա մարտկոց, որը սմարթֆոնի նախկին մոդելներից արագ կլիցքավորվի: Այդ մասին հայտնում է Apple Insider-ը:


Լուրերի համաձայն՝ iPhone 8-ը կունենա 2700 մԱժ հզորության մարտկոց: Համեմատության համար՝ iPhone 7-ի մարտկոցի հզորությունը կազմում է 1960 մԱժ:


Ընդ որում՝ սմարթֆոնի լիցքավորումը տեղի կունենա շատ ավելի արագ՝ նոր անլար մեթոդի շնորհիվ, երբ սարքը պարզապես կտեղադրվի wireless բազայի վրա և կլիցքավորվի առանց լարի:

iPhone 8-ի մարտկոցն ավելի արագ կլիցքավորվի. Apple Insider