Facebook-ը 132 երկրում գործարկել է Messenger Lite ծառայությունը
Ամերիկյան Facebook ընկերությունը գործարկել է Messenger հաղորդագրային ծառայության հեշտացված տարբերակը՝ Messenger Lite-ը, որը հասանելի է 132 երկրում:
Ինչպես նշում է TechCrunch-ը, հետագայում ծառայությունը հասանելի կլինի 150 երկրում:
Messenger Lite-ը նախատեսված է հիշողության ոչ մեծ ծավալ, թույլ պրոցեսոր, ինչպես նաև միացման ցածր արագություն ունեցող սմարթֆոնների համար:
Նոր հավելվածի միջոցով հնարավոր է լուսանկարներ, հղումներ ու ստիկերներ ուղարկել: Նշվում է, որ Messenger Lite-ն իր գործառույթներով զիջում է օրիգինալ Messenger-ին:










