Skoda-ն գաղտնազերծել է նոր քրոսովերը (տեսանյութ)

14:38 • 28.04.17

Չեխական Skoda մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ռուսական և եվրոպական շուկաների համար նախատեսված նոր քրոսովերը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, նորույթը կստանա Karoq անվանումն ու փոխարինելու կգա Skoda Yeti մոդելին:

Մեքենայի տեխնիկական բնութագրի մասին դեռևս տեղեկություն չի հրապարակվել: Սակայն հայտնի է, որ Skoda Karoq-ը կներկայացվի 2 տարբերակով՝ մեկը կունենա 120, իսկ մյուսը՝ 184 ձիաուժ հզորությամբ շարժիչ:

Մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մայիսի 18-ին՝  Ստոկհոլմում:

 

Skoda-ն գաղտնազերծել է նոր քրոսովերը (տեսանյութ)